Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են...

Ասում են...
10.04.2012 | 00:00

…թե հատուկ ծառայությունները փակ հարցում են անցկացրել ու պարզել, որ ապրիլի 6-ի դրությամբ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն խորհրդարան անցնելու հավասար հնարավորություն ունեն, միևնույն հարթությունում են նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

Սակայն, եթե իշխանական ուժերի պարագայում գրեթե հավասար են ֆինանսական հնարավորություններն ու վարչական լծակները, ապա ընդդիմության պարագայում խնդիրներն այլ են: Ասում են՝ «Ժառանգության» համեմատ ՀԱԿ-ը պասիվ է, քանի որ ֆինանսական ռեսուրսներ չունի: Ավելին, կոնգրեսականները շտաբներ բացելու «փող ալ չունին»:

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ